Топ-100
 
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դենիս ֆոն Մեկ՝ կրթության և գուցե նույնիսկ լուսավորչության առաջամարտիկ։
|| interview-1 || interview-2 || interview-3 || interview-4 || interview-5 ||

Denis von Meck デニス・フォン・メック - 教育者、出版者、慈善家、チャイコフスキー崇拝者協会の創設者、ロシア音楽協会の国際科学活動ディレクターであるN. F. フォン・メックの名を冠した国際慈善財団の代表。いくつかの文化および歴史協会の会員。
Դենիս ֆոն Մեկը Ռուսաստանի պատմության մեջ կարևոր դեր խաղացած, անվանի Ֆոն Մեկ, Չայկովսկի և Դավիդով ընտանիքների ժառանգն է։Նա հասարակական գործիչ է, մշակույթի ոլորտի կամավոր, վինտաժային իրեր հավաքող, հրատարակիչ, ծագումնաբան և հրապարակախոս։ Որպես von-meck.info վիրտուալ ընտանեկան թանգարանի համադրող՝ զբաղվում է Չայկովսկու կյանքի ու գործունեության ուսումնասիրությամբ և հանդիսանում Ռուսական երաժշտական համայնքի միջազգային հարցերով տնօրենը։ Դենիս ֆոն Մեկը մի շարք պատմական ու մշակութային համայնքների անդամ է՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում, և բացի դրանից՝ von-meck.org-ի համահիմնադիրն ու նախագահը։
Դենիսը ստեղծել է Պյոտր Չայկովսկու և իր այլ ազգականների հետ կապված՝ պատմական կարևորություն ունեցող մեծածավալ հավաքածուներ։ Նա կարդացել է շուրջ 900 անվճար դասախոսություն, շրջել Ռուսաստանի ավելի քան 50 քաղաքներով և ելույթ ունեցել տասից ավելի երկրներում։ Նրա լույս ընծայած բոլոր յոթ գրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով, իսկ մի քանիսը՝ նաև որպես անվճար աուդիոգրքեր։ Գրքերը թարգմանվում են տարբեր լեզուներով։

Peter Tchaikovsky portrait in the Great Hall of Moscow State Conservatory. Denis von Meck speech on the stage
Denis von Meck
Armenia 26-28/03/2025
Դենիս ֆոն Մեկը հանդես է եկել 25 հեռուստաալիքի և շուրջ 10 ռադիոկայանի հաղորդաշարերում, որպես խոսնակ մասնակցել ավելի քան 40 գիտաժողովի և ճանաչման ու բազմաթիվ մրցանակների արժանացել ամենատարբեր փառատոններում, մրցույթներում, կրթական հաստատությունների, թանգարանների, մշակութային համայնքների և քաղաքային ղեկավարությունների կողմից։ Նրա YouTube-յան ալիքում ներկայացված է տարբեր թեմաներ ընդգրկող շուրջ 100 հոլովակ։

Դասախոսություններում Ֆոն Մեկն անդրադառնում է տարատեսակ հարցերի, մասնավորապես՝ երաժշտական ոլորտին, և ուշադրությունը կենտրոնացնում իր ընտանիքի հետ ազգակցական կամ ընկերական կապեր ունեցող անհատների վրա, որոնց թվում են Չայկովսկին, Դեբյուսին, Նիկոլայ Ռուբինշտեյնը, Վենյավսկին ու Պախուլսկին։ Երաժշտությունից դուրս՝ նրա հեռավոր նախնիներից են եղել այնպիսի նշանավոր պատմական դեմքեր, ինչպիսիք են նորին պայծառափայլություն իշխան Պոտյոմկինը, 1812 թ. պատերազմի գնդապետներ ու գեներալներ, դեկաբրիստներ, մասնավոր երկաթուղիների հիմնադիրներ, որոնց անվանում են նաև «երկաթուղային թագավորներ», մեկենասներ ու բարերարներ, այդ թվում՝ Ռոմանով կայսերական ընտանիքի անդամների մերձավորները։

Կոմունիստական հեղափոխությունից հետո նրա նախնիներից շատերը ենթարկվեցին մահապատժի, բանտարկվեցին կամ աքսորվեցին։ Խորհրդային Միության տարիներին չէր թույլատրվում նույնիսկ հիշատակել նրա՝ ազնվական ծագման որոշ նախնիների, որոնք խորհրդային ժողովրդի թշնամի էին համարվում։

Դենիս ֆոն Մեկի դասախոսությունները ոչ միայն ներկայացնում են պատմական ժամանակները, այլ նաև զուգահեռներ տանում մերօրյա կյանքի հետ՝ սահմանելով ընտանեկան ու հասարակական հարաբերությունների բարձր չափանիշներ։ Մեջբերելով մեծերի՝ կյանքի նկատմամբ լավատեսությամբ համակված խոսքերը՝ նա անձնական զարգացման ճանապարհ է ցույց տալիս։ Սա կենսական կարևորություն ունի երեխաների ու պատանիների կրթության գործում։

Դենիսը ականավոր ռուս երգահան Պյոտր Իլյիչ Չայկովսկու՝ ներկայումս ապրող ամենամոտ ազգականներից մեկն է։ Չայկովսկին թողել է ոչ միայն համաշխարհային հռչակ վայելող երաժշտություն, այլև ահռելի նամակագրական ու գրական ժառանգություն՝ նույնիսկ ավելի մեծ ծավալի, քան Անտոն Չեխովը։ Ֆոն Մեկի նախնիները թարգմանել են Չայկովսկու նամակներն ու ստեղծել հետաքրքրաշարժ ընտանեկան հուշագրություններ, որոնք Դենիսն իր արխիվային աշխատանքների արդյունքում ընդլայնում է ու վերահրատարակում՝ հարստացնելով նոր պատմական բացահայտումներով ու նկարազարդումներով։ Նա իր ընտանեկան պատմության պահապանն է և բոլորից բանիմացը տոհմածառի թե՛ այսօրվա, թե՛ անցյալում ապրած ներկայացուցիչների շրջանում։

Դենիս ֆոն Մեկն արյունակցական կապեր ունի ինչպես Պյոտր Իլյիչ Չայկովսկու, այնպես էլ Նադեժդա ֆոն Մեկի հետ։ Նա Չայկովսկու քրոջ դստեր՝ Աննա Դավիդովայի, և Նադեժդա ֆոն Մեկի որդու՝ Նիկոլայ ֆոն Մեկի շառավիղն է։ Այս միությունն ուղիղ ազգակցական կապ է ստեղծել Չայկովսկի և Ֆոն Մեկ ընտանիքների միջև՝ վերահաստատելով երգահանի ու նրա հովանավորի մտերմությունը։ Դենիսը Չայկովսկի ընտանիքի բազմաթիվ սերունդների այն եզակի ներկայացուցիչն է, որ մարմնավորում է ռուսական այս երկու նշանավոր տոհմերի միջև եղած ամուր ընտանեկան կապը։

Դենիս ֆոն Մեկն ստացել է ինժեների բարձրագույն կրթություն և երկար տարիներ որպես կառավարիչ աշխատել արդյունաբերական ու շինարարական տարբեր ընկերություններում։Սակայն վերջին 10 տարին նա ամբողջությամբ նվիրել է կրթական գործունեությանը՝ անցնելով պատմության և մշակույթի թեմաներով շուրջ 20 դասընթաց ամենատարբեր հեղինակավոր կրթօջախներում։

Հիմնադրամի, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպությունների նախագահի դերը նա կատարում է կամավորական հիմունքներով՝ չստանալով որևէ ֆինանսական վարձատրություն։ Գումար վաստակելու համար աշխատում է որպես հրդեհային անվտանգության հարցերով խորհրդատու։

Հայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» նախագիծը
Մարտի 26-ից 28-ը Երևանում կկայանա «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» միջազգային մշակութային և կրթական եզակի նախագիծը, որն իրականացվում է Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն Մեկ միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից՝ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագրի նպատակներից է երկրների, քաղաքների և մշակութային, գեղարվեստական ​​և կրթական հաստատությունների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելը՝ Պ. Ի. Չայկովսկու երաժշտական ​​ժառանգությունը հանրահռչակելու համար եւ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու նպատակով:
2025 թվականին կլրանա Պ.Ի. Չայկովսկու ծննդյան 185 տարին (07.05.2025 թ.):
Նախագիծը միավորում է 9 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը, Թաիլանդը, Արգենտինան և Մեքսիկան։
Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը կհյուրընկալի Միջազգային մշակութային և կրթական նախագիծը։
«Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների»-ն առանց վիզայի երաժշտական ​​տարածք է, որտեղ մշակույթները միավորվում են Չայկովսկու հավերժական մեղեդու հնչյունների ներքո՝ անցնելով ժամանակի սահմանները։ Ինչպես նշել է Հիմնադրամի նախագահ, հայտնի ֆոն Մեկ և Չայկովսկի ընտանիքների ժառանգներից մեկը՝ Դենիս ֆոն Մեկը, «այս հոբելյանական տարում մեր նախագիծը նպատակ ունի վերակենդանացնել և հանրահռչակել Պյոտր Իլյիչ Չայկովսկու կյանքի և ստեղծագործության քիչ հայտնի ասպեկտները:
Մեր ժամանակներում, երբ ժողովրդական մշակույթն ավելի ու ավելի է հնչում որպես միապաղաղ նվագակցություն, դասական երաժշտությունը վտանգված է եւ հազիվ լսելի ընդհանուր երաժշտական ​​ֆոնին: Երիտասարդ սերունդը գնալով ավելի է դիմում ներդաշնակության աղբյուրներին, որոնք դարեր շարունակ սնուցել են հոգին: Արդիականության այս կակոֆոնիայում Չայկովսկու եզակի ժառանգությունը կարող է մնալ կիսաձայն: Նախագիծը նպատակ ունի երիտասարդ սերնդին ծանոթացնել Չայկովսկու ժառանգությանը և մշակույթին»։
Ֆոն Մեկ հիմնադրամը, որը հիմնադրվել է Չայկովսկու ընտանիքի ժառանգ Դենիս ֆոն Մեկի կողմից, «նպատակ ունի մարդկանց դարձնել ավելի մաքուր և երջանիկ, իսկ ազգերին՝ ավելի բարեկամական: «Մենք հպարտ ենք, որ Չայկովսկու երաժշտությունը միավորում է ժողովուրդներին՝ հաղթահարելով վիզային, լեզվական և մշակութային խոչընդոտները։ Նրա աշխատանքը հիմք դարձավ առանց վիզայի երաժշտական ​​տարածքի ստեղծման, որտեղ մշակույթները հանդիպում և հարստացնում են միմյանց»:
Երևանում նախատեսված են հետևյալ միջոցառումները.
- մի քանի դասախոսություններ Չայկովսկու աշխատանքի վերաբերյալ:
- ստեղծագործական լաբորատորիայում ուսուցիչների և դպրոցի լավագույն աշակերտների համատեղ համերգ
- մասնավոր հավաքածուից երկու շրջիկ ցուցադրություն՝ «Չայկովսկի» ֆիլմի պաստառները աշխարհի շատ լեզուներով և մետաղադրամներ ու մեդալներ՝ հանճարի դիմանկարով աշխարհի 20 երկրներից։
style.news.am/arm/news/106838/
What we can do
  • A lecture in your location.
    Always for free.
  • Long term cultural cooperation. Online and/or offline.
  • Rewarding performers of Tchaikovsky's music
For cooperation please contact directly
Denis von Meck
Phone: +7-985-233-65-25 (WhatsApp, Telegram, WeChat)
All-in-one: taplink.cc/denisvonmeck
Email: info@von-meck.org